Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետն ընդունել է ՄԱԿ-ի ՊԳԿ ներկայացուցիչներին

18.02.2019

 ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչներն այսօր Արարատի մարզպետարանում էին։ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին հետաքրքիր գաղափարներով լի ծրագիր ներկայացրին։
Կազմակերպությունը ցանկանում է մարզի երկու դպրոցներում կառուցել ջերմատուն, երկու այլ դպրոցներում էլ՝ խնձորի այգիներ։
Այս ծրագրով մարզի Սուրենավան, Վերին  Արտաշատ  և  Վեդի  համայքների դպրոցներում  կառուցվել  են  ջերմատներ՝  ավելի  քան 1100 մ2:
Պիլոտային ծրագիրը, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից, նպատակ ունի տեղական համայնքի հետ համագործակցությամբ զարգացնել դպրոցական այգիները և հզորացնել տեղական գյուղմթերք և գյուղատնտեսական զանազան այլ արտադրանք արտադրելու, պատրաստելու և շուկա հանելու՝ դպրոցի անձնակազմի և տեղական ֆերմերների կարողությունները։
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի անդամները մարզպետ Գարիկ Սարգսյանի օգնության կարիքն ունեն՝ ընտրելու դպրոցներն ու հետագա աշխատանքը բարեխիղճ կատարելու համար։
Գարիկ Սարգսյանն օգտակար համարեց ծրագիրը՝ խոստանալով հնարավորինս օգնել։ Նա առաջարկում է պիլոտային ծրագիրն իրականացնել Արտաշատի և Մասիսի դպրոցներում՝ շեշտելով, որ նշանակման առաջին իսկ օրվանից իր առաջնահերթություններից է համարել մարզի համաչափ զարգացումը։
Ծրագիրը կմեկնարկի սույն թվականին, կավարտվի 2020 թվականին։ Ծրագիրն իրականացվել է նաև Ղրղստանում, Տաջիկստանում։
Այս գործողությունը կաջակցի Հայաստանի դպրոցական սննդի ազգային ծրագրին հասնելու իր ողջ ներուժին՝ օժանդակելու սոցիալապես  և սննդի առումով խոցելի երեխաներին և նրանց ընտանիքներին։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23