Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մասիսում անցկացվել է Արարատի մարզի շախմատի պատանեկան առաջնություն

18.02.2019

  2019 թվականի փետրվարի 16-ին Ադիբեկյան ընտանեկան բարեգործական հիմնադրամի (AFFA), Մասիսի Զարգացման Հիմնադրամի և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Մասիսի Երիտասարդական կենտրոնում տեղի է ունեցել Արարատի մարզի շախմատի պատանեկան առաջնության բացման արարողությունը:

Նույն օրը մեկնարկել է առաջնության առաջին տուրը, որի ժամանակ Մասիսի Զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Առաքելյանը նշել է, որ մեծ պատիվ է հյուրընկալել Արարատի մարզի պատանիների առաջնությունը Մասիս քաղաքում և հույս հայտնել, որ շախմատային այս իրադարձությունը մեծ խթան կհանդիսանա Մասիսում շախմատի զարգացման համար։

Մրցաշարի բացման արարողությանը ներկա են եղել Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը, Երևանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Նորայր Քալանթարյանը, Մասիսի գյուղատնտեսական քոլեջի տնօրեն Սևակ Ավոյանը, Մասիսի Զարգացման հիմնադրամի մարզական տնօրեն Արման Պետրոսյանը, շախմատի ֆեդերացիայի Արարատի մարզի պատասխանատու Միքայել Մարտիրոսյանը, Մասիսի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Վարդան Գաբրիելյանը և այլ հյուրեր։

Նշենք, որ վերջին անգամ նման առաջնություն մարզում անցկացվել է 8 տարի առաջ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:30:27