Նորություններ
Գիրք նվիրելու օրվա առիթով՝ Գարիկ Սարգսյանն ընդունեց աշակերտներին և գիրք նվիրեց նրանց
19.02.2019
Այսօր՝ փետրվարի 19-ին, Գիրք նվիրելու օրվա առիթով՝ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ընդունեց Արտաշատի Հ․ Թումանյանի անվան համար 2 հիմնական դպրոցի աշակերտներին։
Գարիկ Սարգսյանը երեխաներին նվիրեց Հովհաննես Թումանյանի պատմվածքների գիրքը։ Փոքրիկները նույնպես դատարկաձեռն չէին եկել․ նրանք Թումանյանի հեքիաթների հերոսների կերպարով էին, արտասանեցին և գիրք նվիրեցին մարզպետին։
Շնորհավորելով երեխաներին՝ մարզպետ Սարգսյանը նկատեց, որ պատահական չէ, որ Գիրք նվիրելու օրը հենց Թումանյանի ծննդյան օրվա հետ է կապված, քանի որ Ամենայն հայոց բանաստեղծը խոսում էր հայ ժողովրդի լեզվով, արտահայտում նրա ցանկությունները, հոգսերը, ցավը․․․ ։
Մարզպետը շեշտեց՝ գիրքը, որպես լավագույն ընկեր, պետք է ուղեկցի բոլորին՝ անկախ տարիքից, և բոլոր տոների լավագույն նվերն էլ գիրքն է։