Նորություններ
Մասիսում տեղի է ունեցել Միշել Լեգրանին նվիրված հուշ-երեկո
25.02.2019
Փետրվարի 24-ին Մասիսի երիտասարդական կենտրոնում AFFA (Adibekyan family foundation for advancement) բարեգործական հիմնադրամի և Մասիսի Երիտասարդական կենտրոնի կողմից կազմակերպվել էր հուշ-երեկո՝ նվիրված ֆրանսահայ հայտնի կոմպոզիտոր, դաշնակահար, գործիքավորող, դիրիժոր և երգիչ, ԱՄՆ ազգային կինոմրցանակի՝ «Օսկար»-ի եռակի, «Գրեմմի»-ի հնգակի և «Ոսկե գլոբուս»-ի դափնեկիր Միշել Լեգրանի 87-ամյակին: Երեկոյի պատվավոր հյուրն էր հայ ջազային երաժիշտ, երաժշտության պրոֆեսոր, ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մարտին Վարդազարյանը:
Երեկոյի ծրագիրը սկսվել է Լեգրանի մասին պատմող տեսանյութով: Հանդիսատեսը հնարավորություն է ունեցել ճանաչելու ծագումով հայ երաժշտին, տեղեկանալ նրա՝ Հայաստանի հանդեպ ունեցած վերաբերմունքի, սիրո և այլ պատմություններին։
Այնուհետև Մարտին Վարդազարյանը ներկայացրել է Լեգրանին և նրա կյանքից հետաքրքիր պատմություններ է պատմել՝ ներկայացնելով ֆրանսիահայ կոմպոզիտորի մարդակային հատկանիշները և Միշել Լեգրան կոմպոզիտորին: Այս ամենը առավել պատկերավոր դարձնելու համար մաեստրոն նվագել է։
Այս հանդիպումը տպավորիչ էր ոչ միայն մասիսցիների, այլև Երևանից և Արարատի մարզի տարբեր շրջաններից եկած հյուրերի համար: