Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մասիսում տեղի է ունեցել Արարատի մարզի շախմատի պատանեկան առաջնության փակման արարողությունը

26.02.2019

Փետրվարի 24-ին Մասիսի Երիտասարդական կենտրոնում տեղի է ունեցել Արարատի մարզի շախմատի պատանեկան առաջնության փակման արարողությունը:

Մասիսի Զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Առաքելյանն ու Երևանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Նորայր Քալանթարյանը շնորհակալություն են հայտնել ծնողներին և երեխաներին մրցաշարի մասնակցության համար: Երևանի ֆեդերացիայի փոխնախագահը նաև նշել է, որ իրենք պատրաստ են աջակցել, որպեսզի այս մրցաշարը ավանդույթ դառնա և ամեն տարի իրականացվի:

Մրցանակային տեղեր զբաղեցրեցին.
8 տարեկան
1-ին տեղ՝ Եսայան Կարեն (Մասիս)

10 տարեկան
1-ին տեղ՝ Դավթյան Դավիթ (Վեդի)
2-րդ տեղ՝ Գրիգորյան Ալեն (Մասիս)
3-րդ տեղ՝ Գալստյան էրիկ (Մասիս)
Աղջիկ՝ Քամալյան Լիանա (Արտաշատ)

12 տարեկան
1-ին տեղ՝ Սաֆարյան Վլադիմիր (գ․Դարակերտ)
2-րդ տեղ՝ Պողոսյան Ալեն (Մասիս)
3-րդ տեղ՝ Աբելյան Անդրանիկ (Արտաշատ)
Աղջիկ՝ Մուրադխանյան Միլենա (Արտաշատ)

16 տարեկան
1-ին տեղ՝ Հակոբյան Նորայր (Արտաշատ)
2-րդ տեղ՝ Աթոյան Գոռ (Արտաշատ)
3-րդ տեղ՝ Գալստյան Սարգիս (Արտաշատ)
4-րդ տեղ Ավետիսյան Վահագն (Արտաշատ)
5-րդ տեղ՝ Դավթյան Գոռ (Արտաշատ)
Աղջիկ՝ Գրեյան Իրինա (Արտաշատ)

Հաղթող մասնակիցներին տրվել են դրամական պարգևներ, մեդալներ, պատվոգրեր, շախմատային գրքեր և հատուկ նվերներ՝ Մասիսի Զարգացման հիմնադրամի և մրցաշարի աջակից գործընկերների կողմից: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 15:56:55