Նորություններ
ԳԹԿ մասնագետներն այցելել են Արարատի մարզ. քննություններին ընդառաջ շրջել են մարզի դպրոցներում, ծանոթացել պայմաններին
26.02.2019
Գնահատման և թեսթավորման կենտրոնի մասնագետներն օրերս այցելել են Արարատի մարզ, հանդիպում ունեցել մարզպետարանի Կրթության վարչության աշխատակիցների հետ:
Ինչպես հայտնի է, այս տարի առաջին անգամ, ՀՀ կրթության և գիտության նախարարի առաջարկությամբ, 9-րդ դասարաններում «Հայոց լեզու» առարկայից կանցկացվի կենտրոնացված քննություն:
Քննությունների նախապատրաստական աշխատանքների շրջանակում վերջիններս շրջել են մարզի դպրոցներում, ծանոթացել պայմաններին, կազմել քննական կենտրոնների քարտեզները:
Մայիսի 26-ին անցկացվող «Հայոց լեզու» առարկայից Արարատի մարզից քննություն կհանձնի 2840 աշակերտ:
Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքում արդեն հրապարակվել է ուղեցույցը, որտեղ առկա է քննական թեստի նմուշը, բացատրությունը, գնահատման սանդղակը: