Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզում մեկնարկել է ՀԵՊ առարկայի ուսուցիչների մասնակցությամբ անցկացվող երկամսյա սեմինար

27.02.2019

Փետրվարի 14-ին Արարատի մարզի երեք տարածաշրջաններում մեկնարկել է սեմինար՝ ՀԵՊ առարկայի ուսուցիչների մասնակցությամբ: Սեմինարն անցկացվում է Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի նախաձեռնությամբ, Հայաստանի Աստվածաշնչային ընկերության և Արարատի մարզի հոգևոր տեսչության համագործակցությամբ: Երկամսյա հանդիպումների նպատակը ուսուցիչների աստվածաշնչագիտական գիտելիքների բարելավելումն ու նրանց նոր մեթոդներին հաղորդակից դարձնելն է, ինչը հնարավորություն կընձեռնի ապահովել ավելի դիտարժան, հետաքրքիր և ուսանելի դասապրոցես: Ընդհանուր առմամբ ծրագրին մասնակցում են Արտաշատի, Արարատի և Մասիսի տարածաշրջանները ներկայացնող 100-ից ավելի ուսուցիչներ: Փետրվարի 26-ին Մասիս քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցոմ կայացած հերթական սեմինարի ժամանակ բանախոսությամբ հանդես է եկել Աստվածաշնչային ընկերության ծրագրերի տնօրեն Արշավիր Գաբուճյանը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20