Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կառավարությունը կսուբսիդավորի ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքները

28.02.2019

Կառավարության այսօրվա նիստին որոշվեց բարելավել պտուղ-բանջարեղենի, խաղողի և կաթ վերամշակող տնտեսվարողներին տրամադրվող նպատակային վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման մատչելիության մակարդակը:

Ծրագրի շրջանակում տրամադրվում են առավելագույնը տարեկան մինչև 12 տոկոս անվանական տոկոսադրույքով, որի տարեկան մինչև 9 տոկոսային կետին համարժեք մասը սուբսիդավորվում է, որպեսզի վարկառուի կողմից վճարվող վարկի տարեկան տոկոսադրույքը կազմի 3 տոկոս:

Յուրաքանչյուր վարկառուին տրամադրվող վարկերի մայր գումարի մնացորդը չի կարող գերազանցել 1,5 մլրդ ՀՀ դրամը, մարման ժամկետն առավելագույնը 1 տարի է:

Սուբսիդավորման ենթակա վարկերը պետք է նպատակաուղղվեն բացառապես մթերվող գյուղատնտեսական հումքի` պտուղ-բանջարեղենի, կաթի կանխավճարի և արժեքի վճարմանը:

Ֆինանսական կառույցը վարկը հաստատելուց և վարկի ու վարկի ապահովման միջոցների պատշաճ իրավական ձևակերպումներից հետո վարկառուի կողմից ներկայացված բերքի գնումը հավաստող փաստաթղթի հիման վրա տասնօրյա ժամկետում հանձնված բերքի արժեքը փոխանցում է բերքը վաճառողի հաշվեհամարին:

Ծրագրից օգտվելու ուղեցույց

Ծրագրին մասնակցող ֆինանսական կառույցների ցանկ    
 
 

       

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31