Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետը ներկա է գտնվել Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառմանը

01.03.2019

Արտաշատի Հովհաննես Թումանյանի անունը կրող թիվ 2 միջնակարգ դպրոցում այսօր տիրում էր Ամենայն հայոց բանաստեղծի շունչը: Նրա 150-ամյակին նվիրված համադպրոցական միջոցառմանը ներկա էր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, մարզպետարանի Կրթության բաժնի պետ Ալբերտ Մկրտչյանը, ինչպես նաև Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանը:
Թումանյանական հերոսների կերպարներով աշակերտներն աղ ու հացով դիմավորեցին մարզպետին ու մյուս ներկաներին, ներսում անակնկալներով լի միջոցառում էր սպասվում:
Դպրոցի ավելի քան 300 մեծ ու փոքր աշակերտ ներկաներին տեղափոխեցին թումանյանական ժամանակներ, հեքիաթներ, պատմվածքներ՝ Լոռվա շունչն ու ոգին բերեցին, որտեղ ծնվել է մեծանուն բանաստեղծը, տեղափոխեցին Վերնատուն, ուր ստեղծվել են ժամանակի արժեքավոր գործերն ու արտահայտվել վեհ գաղափարներ, Գիքորի ձայնով «էստի համեցեք» կանչեցին ու Մարոյի մահը սգացին:
Դպրոցի տնօրեն Նաիրա Նիկողոսյանը շնորհակալություն հայտնեց մարզպետ Գարիկ Սարգսյանին՝ միջոցառմանը ներկա գտնվելու համար:
«Ինչպես Թումանյանը կասեր՝ գործն է անմահ, լավ իմացեք, որ ապրում է դարեդար: Թումանյանական խոսքով՝ ամեն բան հեշտ է կյանքում, մի բանն է դժվար՝ մարդ լինելը: Փորձում ենք մարդ լինել, փորձում ենք մարդ դաստիարակել»,- ասաց դպրոցի տնօրենը:
Դպրոցի աշխատակազմն ու երեխաները խոստացան՝ նման միջոցառումները շարունակական բնույթ կկրեն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20