Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Անվճար հետազոտությունները շարունակվում են տարածաշրջանի բուժամբուլատորիաներում

04.03.2019

Արտաշատի բժշկական կենտրոնը շարունակում է հետևողականորեն իրականացնել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի նախաձեռնությամբ մեկնարկած ակցիան։ Մասնագետների բուժզննումները գյուղական բուժամբուլատորիաներում կատարվում են բարեխղճորեն, իսկ ծրագրի ողջ ընթացքը գտնվում է Կենտրոնի տնօրենի ժ/պ Հայկ Համբարձումյանի անմիջական վերահսկողության ներքո։ Օրերս անվճար հետազոտություններն անցկացվել են Նորաշեն համայնքում:

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը վստահեցնում է՝ բարեգործական ակցիան շարունակական բնույթ է կրելու: «Անվճար հետազոտությունն այլևս իրողություն է և հասանելի դրա կարիքն ունեցող մեր քաղաքացիների համար: Պետք է մշտապես աջակցենք մեր քաղաքացիներին»,- շեշտում է մարզպետ Գարիկ Սարգսյանը:

Բժիշկ-ուրոլոգ Գարիկ Համբարձումյանը, բժիշկ-գինեկոլոգ Արման Սահակյանը, վիրաբույժ Կարեն Հակոբյանը, պոլիկլինիկայի վարիչ Լուսինե Կարապետյանը, «Արյան փոխներարկման» բաժանմունքի և «Իմունոլոգիական լաբորատորիայի» վարիչ Աննա Մարգարյանը, էնդոկրինոլոգ Գոհար Գաբրիելյանը, նյարդաբան Լիանա Սարգսյանը, մանկական վիրաբույժ Լիլյա Համբարձումյանը, ակնաբույժ Լուսինե Հախնազարյանը, էխո-սոնոգրաֆիստ Մերի Հովհաննիսյանը, կենտրոնի գիտաբժշկական գծով փոխտնօրեն Գրիգոր Շադյանի ղեկավարությամբ, իրականացրել են 242 անվճար հետազոտություն:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23