Նորություններ
Տեղեկատվություն Արարատի մարզում 2018թ. փետրվար ամսին գրանցված արտակարգ դեպքերի վերաբերյալ
04.03.2019
Մարզ
|
Տեղանքի անվանումը կամ հասցեն |
Աղետի տեսակը
|
ԱԻ առաջացման ամսաթիվը |
ԱԻ ավարտման ամսաթիվը |
Դեպքի նկարագրությունը
|
Ձեռնարկված միջոցառումները
|
Տեղեկատվության սկզբնաղբյուրը |
Զոհեր
|
Վիրավորներ
|
Արարատ
|
ք. Արտաշատ Օգոստոսի 23 փողոց, շուկայում գտնվող «Սամվել Ղազարյան» տարադրամի փոխանակման կետից |
«ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդ. համակարգ
|
01/02/2019 ժ.02:59
|
01/02/2019 ժ.03:20
|
«ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով ազդանշան է ստացվել քաղաքային շուկայում գտնվող «Սամվել Ղազարյան» տարադրամի փոխանակման կետից: |
Ժ.03:03ին դեպքի վայր է մեկնել թիվ 23 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ, որը կանչի վայր է հասել ժ.03:08-ին: Տեղազնման արդյունքում հրդեհի նշաներ չեն հայտնաբերվել: |
«ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով
|
0
|
0
|
Արարատ
|
գ. Կանաչուտ Ալիկ Սարգսյան փողոցի թիվ 20 հասցե
|
Հրդեհ
|
02/02/2019 ժ.11:34
|
02/02/2019 ժ.13:04 և 13:15
|
Մասնակի այրվել է անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը` մոտ 25 քմ և տանիքում կուտակած մոտ 100 հակ անասնակեր (սեփականատեր՝ Հմայակ Աբրահամյան): |
Ժ.11:36-ին դեպքի վայր է մեկնել թիվ 23 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ, որը կանչի վայր է հասել ժ.11:47-ին: Ժ.11:48-ին ՀՓՋ խմբի պետ փ/ծ ավագ սերժանտ Գևորգյանը պահանջել է օգնություն: Ժ.11:49-ին դեպքի վայր է մեկնել թիվ 23 ՀՓՋ-ի երկրորդ մարտական հաշվարկը, որը կանչի վայր է հասել ժ.12:02-ին: Ժ.12:08-ին դեպքի վայր է մեկնել թիվ 23 ՀՓՋ ՕԽ-ն` փ/ծ փ/գ-տ Միքայելյանի գլխավորությամբ (կանչի վայր` ժ.12:25-ին): Հրդեհը մեկուսացվել է ժ.12:11-ին մարվել` ժ.12:30-ին: Տեղեկացվել են ՄՀ և ՏԱՏ բաժնի պետ Ալեքսանյանը, ոստիկանության Արտաշատի բաժնի ՕՀ կապիտան Վարդանյանը, ԱԱԾ հերթապահը: |
քաղաքացի Աբրահամյանից
|
0
|
0
|
Արարատ
|
ք. Մասիս, 3-րդ թաղամասի թիվ 12 շենքի 50-րդ բնակարան
|
Կենցաղային (փակ դուռ)
|
02/02/2019 ժ.12:44
|
02/02/2019 ժ.13:12
|
Թիվ 12 շենքի 50-րդ բնակարանի դռան փականը խափանվել է. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: |
Ժ.12:46-ին դեպքի վայր է մեկնել թիվ 25 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ, որը կանչի վայր է հասել ժ.12:50-ին: Ժ.13:00-ին հրշեջ-փրկարարները բացել են Ռուսլան Հաջիևին պատկանող բնակարանի դուռը: Տեղեկացվել է ոստիկանության Մասիսի բաժնի ՕՀ ոստ. փոխգնդապետ Ասատրյանը: |
քաղաքացի Հաջիևից
|
0
|
0
|
Արարատ
|
ք. Մասիս, 2-րդ թաղի Շիրազի փողոցի թիվ 14 շենքի 39-րդ բնակարան |
Կենցաղային (փակ դուռ)
|
05/02/2019 ժ.05:56
|
05/02/2019 ժ.06:38
|
Թիվ 14 շենքի 39-րդ բնակարանի դռան փականը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: |
Ժ.06:14-ին դեպքի վայր է մեկնել թիվ 25 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ, որը կանչի վայր է հասել ժ.06:19-ին: Ժ.06:23-ին հրշեջ-փրկարարները բացել են Նորվարդ Այվազյանի բնակարանի դուռը: |
քաղաքացի Արմաղանյանից
|
0
|
0
|
Արարատ
|
ք. Մասիս Մասիսի խճուղի թիվ 6 հասցեում գտնվող գազալցակայանի մոտակայքում |
ՃՏՊ
|
05/02/2019 ժ.16:34
|
05/02/2019 ժ.17:13
|
Բախվել են «Mercedes C 180» մակնիշի 35UN622 պ/հ (վարորդ Արթուր Գևորգյան, ծնվ.1998թ.) և «Nissan X-trail» մակնիշի 80GG083 պ/հ (վարորդ Գոռ Համբարձումյան, ծնվ.1967թ.) ավտոմեքենաները: |
Ժ.16:36-ին դեպքի վայր է մեկնել թիվ 25 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ, որը կանչի վայր է հասել ժ.16:40-ին: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելելը՝ վարորդները հոսպիտալացել են «Մասիսի» ԲԿ, որտեղ բժիշկները Ա.Գևորգյանի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Գ.Համբարձումյանը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները առողջական վիճակը գնահատել են ծանր: Ժ.16:42-ին հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: Տեղեկացվել են Մասիսի ԲԿ-ի հերթապահ Պետրոսյանը, ոստիկանության Մասիսի բաժնի ՕՀ ոստ. մայոր Սահակյանը: |
անձը չպարզված քաղաքացուց
|
0
|
2
|
Արարատ
|
գ. Ազատավան Բարեկամության փողոցի թիվ 77 տան նկողում
|
Օձի նկատման դեպք
|
06/02/2019 ժ.16:45
|
06/02/2019 ժ.17:24
|
Թիվ 77 տան նկողում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարաների օգնությունը: |
Ժ.16:47-ին դեպքի վայր է մեկնել թիվ 23 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ, որը կանչի վայր է հասել ժ.16:58-ին: Տեղազննման արդյունքում օձ չի հայտնաբերվել: |
քաղաքացի Մաթևոսյանից
|
0
|
0
|
Արարատ
|
գ. Դիմիտրով
Մ-2 ավտոճանապարհի Երևան-Երասխ հատվածի 23-րդ կմ-ին
|
ՃՏՊ
|
08/02/2019 ժ.00:31
|
08/02/2019 ժ.02:18
|
Բախվել են «GAZ 24» մակնիշի առանց պ/հ (վարորդ՝ Սարգիս Սահակյան, ծնվ.1988թ.) և «Toyota Hiace» մակնիշի 506AO61 պ/հ (վարորդ՝ Արթուր Ալավերդյան, ծնվ.1965թ.) շտապօգնության ավտոմեքենանները, ինչից «Toyota Hiace» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի մետաղյա բաժանարարին. «GAZ 24» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է: |
Ժ.00:33-ին դեպքի վայր է մեկնել թիվ 23 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ, որը կանչի վայր է հասել ժ.00:41-ին: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ՇՕ ավտոմեքենայի վարորդը, բուժքույր Մարինե Պողոսյանը (ծնվ. 1980թ.) և «GAZ 24» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ժորա Գրիգորյանը (ծնվ. 1988թ.) հոսպիտալացվել են Արտաշատի ԲԿ, այնուհետև տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենանները, փակել «GAZ 24» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, ավտոմեքենաները մոտեցրել են ավտոքարշակին և իրականացրել ճանապարհի մաքրման աշխատանքներ: Տեղեկացվել են Արտաշատի «1-03» ծառայության հերթապահ Դավթյանը, ոստիկանության Արտաշատի բաժնի ՕՀ ոստ. մայոր Հովսեփյանը: |
քաղաքացի Ենոքյանից
|
1
|
3
|
Արարատ
|
ք. Արարատ Շահումյան փողոցի թիվ 55 շենքի 3-րդ բնակարան |
Կենցաղային (փակդուռ) |
09/02/2019 ժ.00:33
|
09/02/2019 ժ.01:19
|
Թիվ 55 շենքի 3-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: |
Ժ.00:35-ին դեպքի վայր է մեկնել թիվ 24 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ, որը կանչի վայր է հասել Ժ.00:50-ին: Ժ.00:55-ին հրշեջ փրկարարները բացել են բնակարանի դուռը, բնակիչը՝ Նազանի Գրիգորյանը (ծնվ. (ծնվ.1928թ.), քնած է եղել: Տեղեկացվել է Արարատի ՈԲ ՕՀ-ի օգնական ենթասպա Մաթևոսյանը: |
քաղաքացի Հակոբյանից
|
0
|
0
|
Արարատ
|
գ. Հովտաշատ Բաղրամյան փողոցի թիվ 25 տան դիմաց |
ՃՏՊ
|
09/02/2019 ժ.21:19
|
09/02/2019 ժ.23:34
|
Բախվել են «Daewoo Espero» մակնիշի 35UZ770 պ/հ (վարորդ՝ Արտեմ Նիկողոսյան, ծնվ.1982թ.) և «Nissan X-trail» մակնիշի 35VM546 պ/հ (վարորդ՝ Արթուր Հարությունյան, ծնվ.1987թ.) ավտոմեքենաները: |
Ժ.21:21-ին դեպքի վայր է մեկնել թիվ 25 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ, որը կանչի վայր է հասել ժ.21:34-ին: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Nissan X-trail» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ Արփինե Գրիգորյանը (ծնվ.1989թ.) և Նազելի Հակոբյանը (ծնվ.2003թ.) տեղափոխվել են «Էջմիածնի» ԲԿ, որտեղ բժիշկները, տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Ժ.21:52-ին հրշեջ-փրկարարները «Daewoo Espero» մակնիշի ավտոմեքենայի վարորդին, ուղևոր Արթուր Շաքարյանին (ծնվ.1991թ.), «Nissan X-trail» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Արտավազդ Հարությունյանին (ծնվ.1956թ.) ցուցաբերել են առաջին բուժօգնություն և մոտեցրել ՇՕ ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ վերակենդանացման բաժին: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: Տեղեկացվել են Մասիսի» ԲԿ-ի հերթապահ Խիլոյանը, ոստիկանության Մասիսի բաժնի հերթապահ ոստ. մայոր Սահակյանը,Երևանի ՇՕ հերթապահը, ՃԿԱԿ ԱԲԿ ՀԲ փ/ծ ավագ լեյտենանտ Անտոնյանը: |
անձը չպարզված քաղաքացուց
|
0
|
6
|