Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղեկատվություն Արարատի մարզում 2018թ. փետրվար ամսին գրանցված արտակարգ դեպքերի վերաբերյալ

04.03.2019

 

Մարզ

Տեղանքի անվանումը կամ հասցեն

Աղետի տեսակը

ԱԻ առաջացման ամսաթիվը

ԱԻ ավարտման ամսաթիվը

Դեպքի նկարագրությունը
Ձեռնարկված միջոցառումները

Տեղեկատվության սկզբնաղբյուրը

Զոհեր
Վիրավորներ
Արարատ

ք. Արտաշատ Օգոստոսի 23 փողոց, շուկայում գտնվող «Սամվել Ղազարյան» տարադրամի փոխանակման կետից

«ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդ. համակարգ
01/02/2019 ժ.02:59
01/02/2019 ժ.03:20

«ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով ազդանշան է ստացվել քաղաքային շուկայում գտնվող «Սամվել Ղազարյան» տարադրամի փոխանակման կետից:

Ժ.03:03ին դեպքի վայր է մեկնել թիվ 23 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ, որը կանչի վայր է հասել ժ.03:08-ին: Տեղազնման արդյունքում հրդեհի նշաներ չեն հայտնաբերվել:

«ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով
0
0
Արարատ
գ. Կանաչուտ Ալիկ Սարգսյան փողոցի թիվ 20 հասցե
Հրդեհ
02/02/2019 ժ.11:34
02/02/2019 ժ.13:04 և 13:15

Մասնակի այրվել է անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը` մոտ 25 քմ և տանիքում կուտակած մոտ 100 հակ անասնակեր (սեփականատեր՝ Հմայակ Աբրահամյան):

Ժ.11:36-ին դեպքի վայր է մեկնել թիվ 23 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ, որը կանչի վայր է հասել ժ.11:47-ին: Ժ.11:48-ին ՀՓՋ խմբի պետ փ/ծ ավագ սերժանտ Գևորգյանը պահանջել է օգնություն: Ժ.11:49-ին դեպքի վայր է մեկնել թիվ 23 ՀՓՋ-ի երկրորդ մարտական հաշվարկը, որը կանչի վայր է հասել ժ.12:02-ին: Ժ.12:08-ին դեպքի վայր է մեկնել թիվ 23 ՀՓՋ ՕԽ-ն` փ/ծ փ/գ-տ Միքայելյանի գլխավորությամբ (կանչի վայր` ժ.12:25-ին): Հրդեհը մեկուսացվել է ժ.12:11-ին մարվել` ժ.12:30-ին: Տեղեկացվել են ՄՀ և ՏԱՏ բաժնի պետ Ալեքսանյանը, ոստիկանության Արտաշատի բաժնի ՕՀ կապիտան Վարդանյանը, ԱԱԾ հերթապահը:

քաղաքացի Աբրահամյանից
0
0
Արարատ
ք. Մասիս, 3-րդ թաղամասի թիվ 12 շենքի 50-րդ բնակարան
Կենցաղային (փակ դուռ)
02/02/2019 ժ.12:44
02/02/2019 ժ.13:12

Թիվ 12 շենքի 50-րդ բնակարանի դռան փականը խափանվել է. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ժ.12:46-ին դեպքի վայր է մեկնել թիվ 25 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ, որը կանչի վայր է հասել ժ.12:50-ին: Ժ.13:00-ին հրշեջ-փրկարարները բացել են Ռուսլան Հաջիևին պատկանող բնակարանի դուռը: Տեղեկացվել է ոստիկանության Մասիսի բաժնի ՕՀ ոստ. փոխգնդապետ Ասատրյանը:

քաղաքացի Հաջիևից
0
0
Արարատ

ք. Մասիս, 2-րդ թաղի Շիրազի փողոցի թիվ 14 շենքի 39-րդ բնակարան

Կենցաղային (փակ դուռ)
05/02/2019 ժ.05:56
05/02/2019 ժ.06:38

Թիվ 14 շենքի 39-րդ բնակարանի դռան փականը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ժ.06:14-ին դեպքի վայր է մեկնել թիվ 25 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ, որը կանչի վայր է հասել ժ.06:19-ին: Ժ.06:23-ին հրշեջ-փրկարարները բացել են Նորվարդ Այվազյանի բնակարանի դուռը:

քաղաքացի Արմաղանյանից
0
0
Արարատ

ք. Մասիս Մասիսի խճուղի թիվ 6 հասցեում գտնվող գազալցակայանի մոտակայքում

ՃՏՊ
05/02/2019 ժ.16:34
05/02/2019 ժ.17:13

Բախվել են «Mercedes C 180» մակնիշի 35UN622 պ/հ (վարորդ Արթուր Գևորգյան, ծնվ.1998թ.) և «Nissan X-trail» մակնիշի 80GG083 պ/հ (վարորդ Գոռ Համբարձումյան, ծնվ.1967թ.) ավտոմեքենաները:

Ժ.16:36-ին դեպքի վայր է մեկնել թիվ 25 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ, որը կանչի վայր է հասել ժ.16:40-ին: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելելը՝ վարորդները հոսպիտալացել են «Մասիսի» ԲԿ, որտեղ բժիշկները Ա.Գևորգյանի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Գ.Համբարձումյանը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները առողջական վիճակը գնահատել են ծանր: Ժ.16:42-ին հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: Տեղեկացվել են Մասիսի ԲԿ-ի հերթապահ Պետրոսյանը, ոստիկանության Մասիսի բաժնի ՕՀ ոստ. մայոր Սահակյանը:

անձը չպարզված քաղաքացուց
0
2
Արարատ
գ. Ազատավան Բարեկամության փողոցի թիվ 77 տան նկողում
Օձի նկատման դեպք
06/02/2019 ժ.16:45
06/02/2019 ժ.17:24

Թիվ 77 տան նկողում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարաների օգնությունը:

Ժ.16:47-ին դեպքի վայր է մեկնել թիվ 23 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ, որը կանչի վայր է հասել ժ.16:58-ին: Տեղազննման արդյունքում օձ չի հայտնաբերվել:

քաղաքացի Մաթևոսյանից
0
0
Արարատ
գ. Դիմիտրով
Մ-2 ավտոճանապարհի Երևան-Երասխ հատվածի 23-րդ կմ-ին
ՃՏՊ
08/02/2019 ժ.00:31
08/02/2019 ժ.02:18

Բախվել են «GAZ 24» մակնիշի առանց պ/հ (վարորդ՝ Սարգիս Սահակյան, ծնվ.1988թ.) և «Toyota Hiace» մակնիշի 506AO61 պ/հ (վարորդ՝ Արթուր Ալավերդյան, ծնվ.1965թ.) շտապօգնության ավտոմեքենանները, ինչից «Toyota Hiace» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի մետաղյա բաժանարարին. «GAZ 24» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է:

Ժ.00:33-ին դեպքի վայր է մեկնել թիվ 23 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ, որը կանչի վայր է հասել ժ.00:41-ին: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ՇՕ ավտոմեքենայի վարորդը, բուժքույր Մարինե Պողոսյանը (ծնվ. 1980թ.) և «GAZ 24» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ժորա Գրիգորյանը (ծնվ. 1988թ.) հոսպիտալացվել են Արտաշատի ԲԿ, այնուհետև տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենանները, փակել «GAZ 24» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, ավտոմեքենաները մոտեցրել են ավտոքարշակին և իրականացրել ճանապարհի մաքրման աշխատանքներ: Տեղեկացվել են Արտաշատի «1-03» ծառայության հերթապահ Դավթյանը, ոստիկանության Արտաշատի բաժնի ՕՀ ոստ. մայոր Հովսեփյանը:

քաղաքացի Ենոքյանից
1
3
Արարատ

ք. Արարատ Շահումյան փողոցի թիվ 55 շենքի 3-րդ բնակարան

Կենցաղային (փակդուռ)

09/02/2019 ժ.00:33
09/02/2019 ժ.01:19

Թիվ 55 շենքի 3-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ժ.00:35-ին դեպքի վայր է մեկնել թիվ 24 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ, որը կանչի վայր է հասել Ժ.00:50-ին: Ժ.00:55-ին հրշեջ փրկարարները բացել են բնակարանի դուռը, բնակիչը՝ Նազանի Գրիգորյանը (ծնվ. (ծնվ.1928թ.), քնած է եղել: Տեղեկացվել է Արարատի ՈԲ ՕՀ-ի օգնական ենթասպա Մաթևոսյանը:

քաղաքացի Հակոբյանից
0
0
Արարատ

գ. Հովտաշատ Բաղրամյան փողոցի թիվ 25 տան դիմաց

ՃՏՊ
09/02/2019 ժ.21:19
09/02/2019 ժ.23:34

Բախվել են «Daewoo Espero» մակնիշի 35UZ770 պ/հ (վարորդ՝ Արտեմ Նիկողոսյան, ծնվ.1982թ.) և «Nissan X-trail» մակնիշի 35VM546 պ/հ (վարորդ՝ Արթուր Հարությունյան, ծնվ.1987թ.) ավտոմեքենաները:

Ժ.21:21-ին դեպքի վայր է մեկնել թիվ 25 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ, որը կանչի վայր է հասել ժ.21:34-ին: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Nissan X-trail» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ Արփինե Գրիգորյանը (ծնվ.1989թ.) և Նազելի Հակոբյանը (ծնվ.2003թ.) տեղափոխվել են «Էջմիածնի» ԲԿ, որտեղ բժիշկները, տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Ժ.21:52-ին հրշեջ-փրկարարները «Daewoo Espero» մակնիշի ավտոմեքենայի վարորդին, ուղևոր Արթուր Շաքարյանին (ծնվ.1991թ.), «Nissan X-trail» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Արտավազդ Հարությունյանին (ծնվ.1956թ.) ցուցաբերել են առաջին բուժօգնություն և մոտեցրել ՇՕ ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ վերակենդանացման բաժին: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: Տեղեկացվել են Մասիսի» ԲԿ-ի հերթապահ Խիլոյանը, ոստիկանության Մասիսի բաժնի հերթապահ ոստ. մայոր Սահակյանը,Երևանի ՇՕ հերթապահը, ՃԿԱԿ ԱԲԿ ՀԲ փ/ծ ավագ լեյտենանտ Անտոնյանը:

անձը չպարզված քաղաքացուց
0
6
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31