Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մասիսում տոնել են Բուն Բարեկենդանը

04.03.2019

 

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիա յի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը ներկա է եղել Ֆրանկոֆոնիայի տարածման, հայերի ու ֆրանսիացիների միջև մշակութային կապերի հաստատման նպատակով մարտի երեքին Մասիսի քաղաքում կազմակերպված տոնակատարությանը՝ նվիրված հայերի ու ֆրանսիացիների սիրելի տոներից մեկին՝ Բուն Բարեկենդանին կամ ֆրանսիական Mardi gras-ին:
Մասիսի Սբ. Գևորգ եկեղեցում <<Բուն Բարեկենդան-Mardi gras>> խորագրով միջոցառման մեկնարկին հաջորդած ժողովրդական տոնահանդեսից հետո մասիսցիները դիմակներով, տոնին համահունչ պաստառներով, դհոլներով, ազգային տարազներով քայլել են դեպի Ֆրանկոֆոնիայի բուլվար, որտեղ ներկայացված էր հայկական և ֆրանսիական խոհանոցը:
AFFA ընտանեկան բարեգործական հիմնադրամի, Մասիսի զարգացման հիմնադրամի աջակցությամբ և Մասիսի երիտասարդական կենտրոնի կողմից կազմակերպված տոնակատարության ընթացքում իրենց ելույթներով ազգային մշակույթն են ներկայացրել <<Կարին>> պարային համույթը, Մասիսի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցի սաները, <<Սիրոն>> թատերախումբը:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և ավելացրել. <<Սա ևս մեկ անգամ հնարավորություն է՝ ընդգծելու հայկական և ֆրանսիական կողմերի բարեկամությունը: Ինչպես ասաց պարոն Գագիկ Գինոսյանը՝ շատ կարևոր է, որ յուրաքանչյուր պետություն պահի իր ավանդույթները: Ես միշտ ուզում եմ վերադառնալ Մասիս: Առաջին անգամ մեկ տարի առաջ էր, երբ եկա այստեղ, և այդ մեկ տարվա ընթացքում շատ բան է փոխվել: Մասիսը ֆրանկոֆոնիայի իսկական մայրաքաղաքն է Հայաստանում>>:
Տոնակատարությունը եզրափակվել է Մարմարաշեն համայնքի և Մասիսի գյուղատնտեսական քոլեջի ֆուտբոլային թիմերի միջև կայացած հանդիպմամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20