Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Գարիկ Սարգսյանը «Եռաբլուր» պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել Վազգեն Սարգսյանի հիշատակին

05.03.2019

ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի, Ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակին նվիրված արարողությանը:

Արարատի մարզպետը ծաղիկներ է դրել Վազգեն Սարգսյանի շիրիմին՝ հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին: Մարզպետ Սարգսյանը զինվորական պանթեոնում նաև ծաղիկներ է դրել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշապատին:

Գարիկ Սարգսյանն այնուհետև ուղևորվել է Արարատ գյուղում գտնվող Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան։ Թանգարանի բակում Գարիկ Սարգսյանը ծաղիկներ է դրել Վազգեն Սարգսյանի կիսանդրու առջև և Գրետա մայրիկի շիրիմին։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 15:56:55