Նորություններ
Բաց դռների օր Դալարում
06.03.2019
<<Արտաշատ>> իրավապաշտպան բարեգործական կազմակերպությունն օրերս կյանքի է կոչել հերթական բարեգործական ծրագիրը. Երևանի բժշկական կենտրոններից ժամանած ակնաբույժները, ոսկրաբաններն ու քիթ-կոկորդ-ականջաբանները Դալար համայնքի բուժամբուլատորիայում անվճար հետազոտել են Արտաշատի, Դալարի և շրջակա համայնքների շուրջ 70 քաղաքացու:
Բարեգործական ծրագրի ավարտին ակնաբան-վիրաբույժ Վարազդատ Սեյրանյանը ակցիայի մասնակից զոհված ազատամարտիկների ու զինծառայողների ընտանիքների անդամներին է տրամադրել ամերիկյան արտադրության ակնոցների շրջանակներ: