Նորություններ
Կայացավ <<Զվարթնոց>> հայ երգի մրցույթ- փառատոնի մարզային փուլը
07.03.2019
2012 թվականից սկսած <<Զվարթնոց Վերածննդի>> հիմնադրամն անց է կացնում հայ երգի մրցույթ-փառատոն՝ նպատակ ունենալով պրոպագանդել կոմիտասյան անաղարտ երաժշտությունը, ոչ ֆորմալ կրթությամբ ու մեթոդներով հայ երիտասարդների մեջ արմատավորել ազգային մշակույթը: Մրցույթ-փառատոնի նախորդ տարիների լավագույն մասնակիցներից ձևավորված <<Զվարթնոց>> համույթն արդեն իսկ հասցրել է լինել աշխարհի տարբեր երկրների բեմերում՝ օտարներին հիացնելով հայ երգի խորությամբ ու անզուգական մեղեդայնությամբ:
Այսօր Արտաշատի թիվ 2 հիմնական դպրոցում կայացել է մրցույթ-փառատոնի 2019թ. մարզային լսումների փուլը, որին մասնակցել է հանրակրթական ուսումնական հաստատությունների 287 աշակերտ՝ ներկայացնելով կատարումներ հայ երգի ժանրերից` դասական, հոգևոր, ժողովրդական և պարտադիր Կոմիտաս:
Ընտրված լավագույն 30, ապա 10 աշակերտները իրավունք են ստացել մասնակցել փառատոնի հանրապետական փուլին, որից հետո Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոսներից կազմված ժյուրին ընտրելու է տարբեր անվանակարգերի հաղթողներին:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20