Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ <<Զվարթնոց>> հայ երգի մրցույթ- փառատոնի մարզային փուլը

07.03.2019


2012 թվականից սկսած <<Զվարթնոց Վերածննդի>> հիմնադրամն անց է կացնում  հայ երգի մրցույթ-փառատոն՝ նպատակ ունենալով պրոպագանդել կոմիտասյան անաղարտ երաժշտությունը, ոչ ֆորմալ կրթությամբ ու մեթոդներով հայ երիտասարդների մեջ արմատավորել ազգային մշակույթը: Մրցույթ-փառատոնի նախորդ տարիների լավագույն մասնակիցներից ձևավորված <<Զվարթնոց>>  համույթն արդեն իսկ հասցրել է լինել աշխարհի տարբեր  երկրների բեմերում՝ օտարներին հիացնելով հայ երգի խորությամբ ու անզուգական մեղեդայնությամբ:

Այսօր Արտաշատի թիվ 2 հիմնական դպրոցում կայացել է  մրցույթ-փառատոնի 2019թ. մարզային լսումների փուլը, որին մասնակցել է  հանրակրթական ուսումնական հաստատությունների 287 աշակերտ՝  ներկայացնելով կատարումներ հայ երգի ժանրերից`  դասական,  հոգևոր, ժողովրդական և պարտադիր Կոմիտաս:

 

Ընտրված լավագույն 30, ապա 10 աշակերտները իրավունք են ստացել մասնակցել  փառատոնի հանրապետական փուլին, որից հետո  Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոսներից կազմված  ժյուրին ընտրելու է տարբեր անվանակարգերի  հաղթողներին:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 11:48:35