Նորություններ
Վարպետության դաս՝ կանանց մասնակցությամբ
11.03.2019
Մասիսի երիտասարդական կենտրոնում տեղի է ունեցել «Վարպետության դաս. երբ նկարում են կանայք» խորագիրը կրող միջոցառումը:
Երեկոն լեցուն էր ժպիտներով և բարձր տրամադրությամբ: Ներկերի գույներն իրենց յուրօրինակությամբ նկարել էին ստիպում բոլոր վրձիններին, որոնք կանայք իրենց ձեռքն էին վերցրել:
Վարպետության դասը կազմակերպվել էր Մասիսի երիտասարդական կենտրոնի և Մասիսի գեղարվեստի դպրոցի հետ համատեղ: Երեկոյի բացման արարողության ժամանակ ՄԵԿ-ի ծրագրերի համակրգող Սվետլանա Ազատյանը շնորհավորել է բոլոր կանանց և աղջիկներին, ներկայացրել, թե ինչպիսին է իր պատկերացմամբ կնոջ իսկական դերը կյանքում, որից հետո Մասիսի գեղարվեստի դպրոցի տնօրեն Շուշան Վարդանյանն ասել է, որ իրենց դպրոցում կարևորում են կանանց, քանի որ նրանց գործունեության դերը մեծ է կյանքում:
Երեկոյի երաժշտական հատվածն ապահովել է երաժիշտ Դավիթ Գեղամյանը, ով ջազային գեղեցիկ կատարումներով է'լ ավելի յուրահատուկ է դարձրել երեկոն: Վարպետության դասին մասնակցել են ինչպես դպրոցների աշխատակազմերն, մասիսցի կանայք, այնպես էլ երիտասարդներ, ովքեր պարզապես եկել էին վայելելու ջազային երաժշտություն:
Հանդիպման վերջում միջոցառման կազմակերպիչները բարձր են գնահատել Մասիսում նմանատաիպ միջոցառում կազմակերպելու առաջին փորձն ու վստահաբար նշել, որ այս տեսակ միջոցառումները շարունակական են լինելու: