Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արաքսավանի և Նոր Ուղու դպրոցներում անցկացվում են լոկալ ջեռուցման համակարգեր

11.03.2019

ՀՀ Արարատի մարզպետարանը հետևողական աշխատանքներ է իրականացնում մարզի հանրակրթական դպրոցները ջեռուցման լոկալ համակարգով ապահովելու ուղղությամբ:

Տեղեկացնում ենք, որ պետության աջակցությամբ և համայնքների համաֆինանսավորմամբ՝ մարզի Արաքսավան և Նոր Ուղի համայնքների միջնակարգ դպրոցներում անցկացվում են ջեռուցման համակարգեր:

Արաքսավան գյուղի միջնակարգ դպրոցում, որտեղ սովորում է 113 աշակերտ և նախակրթարանի 12 սան, ջեռուցման համակարգ անցկացնելու համար կառավարության կողմից հատկացվել է 19 միլիոն դրամ, համայնքի կողմից հատկացվել է 430 հազար դրամ:

Նոր Ուղու միջնակարգ դպրոցում էլ ուսանում է 152 աշակերտ: Ջեռուցման համակարգ ստեղծելու համար կառավարության կողմից հատկացվել է 9 միլիոն 500 հազար դրամ, իսկ համայնքի կողմից՝ 250 հազար դրամ:

Նշենք, որ Արարատի մարզում կա 112 դպրոց: Դպրոցներից 87-ը տաքացվում են լոկալ ջեռուցման համակարգերով, իսկ 25 դպրոցներում ջեռուցումը կազմակերպվում է էլեկտրական սալիկներով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20