Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գարիկ Սարգսյանը տիկնոջ հետ մասնակցել է կանանց մեկամսյակին նվիրված միջոցառմանը

14.03.2019

Արտաշատ քաղաքի Ամո Խարազյանի անվան պետական թատրոնում երեկ տեղի է ունեցել կանանց մեկամսյակին նվիրված միջոցառում։ Միջոցառումը կազմակերպել էր Արարատի մարզպետարանը՝ մարզպետ Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ։

Երեկոյին Գարիկ Սարգսյանը մասնակցել է տիկնոջ՝ Մարգարիտա Ղազարյանի հետ։ Մարզպետ Սարգսյանը միջոցառման սկզբում ևս մեկ անգամ շնորհավորել է կանանց և աղջիկներին՝ նշելով, որ հենց նրանց գոյությամբ են տղամարդիկ ուժեղ ու երջանիկ։

«Շնորհակալ ենք մեր կողքին գտնվող բոլոր կանանց, մայրերին ու քույրերին, որ զարդարում են մեզ, մեր շրջապատը, կյանքով են լցնում մեր կյանքը։ Առանց ձեզ, առանց ձեր խորհուրդների մենք անզոր ենք։ Եթե կան մարդիկ, որոնք ձեզ համարում են թույլ սեռ, ապա ես այդպես չեմ համարում։ Դուք մեզ այնքան ուժ եք տալիս, որն ավելի է ուժեղացնում մեզ, դա է պատճառը որ ֆիզիկապես թույլ եք։ Ուժեղ եղեք, մեր կողքից անպակաս, լցրեք մեր առօրյան սիրով, ջերմությամբ»,- շնորհավորանքի իր խոսքում ասել է մարզպետ Գարիկ Սարգսյանը։

Երեկոյին տարբեր կատարումներով հանդես են եկել Արարատ քաղաքի Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտական արվեստի դպրոցի սաները։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 15:11:36