Տպել
Նորություններ
Արարատի մարզպետը հանդիպել է Արարատի ՋՕԸ-երի տնօրենների հետ
14.03.2019
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հանդիպել է մարզի ՋՕԸ-երի տնօրենների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ոռոգման համակարգում առկա խնդիրները վերացնելու կամ նվազագույնի հասցնելու արդյունավետ ուղիները:
Մասնավորապես, շեշտը դրվել է ջրամատակարարման արդյունավետության բարձրացման, օպտիմալ ջրաբաշխման կազմակերպման միջոցով ջրային կորուստների բացառման, ջրատարների անցանելիության ապահովման և այլ հարցերի վրա: