Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կառավարությանը սուբվենցիաներ ստանալու համար Արարատի մարզից ներկայացվել է 84 ծրագիր

18.03.2019

Արարատի մարզն էլ ավելի բարեկեցիկ և զարգացած դարձնելու համար՝ սուբվենցիոն մի շարք նոր ծրագրեր ունենք, որոնք արդեն ուղարկվել են Կառավարություն:
Ընդհանուր առմամբ՝ 2019 թվականին Արարատի մարզում սուբվենցիոն ծրագրերի արժեքը կազմում է մոտավորապես 2,5 միլիարդ ՀՀ դրամ:
Կառավարությանը սուբվենցիաներ ստանալու համար Արարատի մարզի 56 համայնքներից ներկայացվել է 84 ծրագիր:
Համայնքներից ներկայացրած ծրագրերը զանազան են՝ փողոցների ասֆալտապատումից, մինչև մշակութային տների բարեկարգում:
Այսպիսով՝ 2019 թվականին Արարատի մարզում նախատեսվում են իրականացնել հետևյալ ծրագրերը.
- Ասֆալտապատում՝ Արտաշատում, Վեդիում, Ավշարում, Այգավանում, Երասխում, Արմաշում, Բերքանուշում, Արալեզում, Գոռավանում, Եղեգնավանում, Նիզամիում, Նշավանում, Շահումյանում, Սիսավանում, Վ. Դվինում, Նոր Խարբերդում, Նոյակերտում, Ոսկետափում, Բաղրամյանում, Դաշտաքարում, Մրգավետում, Լանջազատում, Դմիտրովում,
- Գազաֆիկացում՝ Այգեզարդում, Մասիս քաղաքի 5-րդ, 6-րդ, 7-րդ փողոցներում, Գետազարդում, Արարատում, Բերդիկում,
- Խմելու ջրագծի կառուցում՝ Նոր Կյանքում,
- Ոռոգման ցանցի վերանորոգում՝ Այգեպատում, Գետափնյայում, Ռանչպարում, Պարույր Սևակում, Սայաթ-Նովայում, Խաչփառում, Ազատաշենում, Բերդիկում, Դալարում,
- Խմելու ջրի ցանցի վերանորոգում՝ Բերքանուշում, Արմաշում, Դվինում, Նարեկում,
- ԼԵԴ լուսավորության անցկացում՝ արևային պանելների միջոցով՝ Այգեզարդում,
- ԼԵԴ լուսավորության անցկացում՝ Աբովյանում, Մասիսում, Արմաշում,
- Մանկապարտեզի վերանորոգում՝ Ավշարում, Լուսառատում, Ազատավանում, Դեղձուտում, Մասիսի թիվ 2 մանկապարտեզում, Վ. Արտաշատում, Փոքր Վեդիում, Արմաշում, Դիմիտրովում,
- Մանկապարտեզի շենքի կառուցում՝ Ջրաշենում,
- Սպորտային խաղահրապարակի կառուցում՝ Աբովյանում,
- Զբոսայգու վերակառուցում՝ Բարձրաշենում, Նշավանում, Գինեվետում, Գոռավանում, Նարեկում,
- Մշակութային տան վերանորոգում՝ Դվինում, Նորամարգում, Այնթապում, Մրգանուշում,
- Ճանապարհների կոպճապատում՝ Երասխում,
- Համայնքապետարանի շենքի վերակառուցում՝ Երասխում,
- Ամբուլատորիայի վերակառուցում՝ Նշավանում,
- Հանդիսությունների սրահի կառուցման շարունակություն՝ Նոր Ուղիում,
- Բարեկարգման աշխատանքներ՝ Փոքր Վեդիում, Վեդիում,
- Գյուղատնտեսական շուկայի կառուցում՝ Փոքր Վեդիում,
- Տեխնիկայի ձեռքբերում՝ Հայանիստում:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:46:18