Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Խորհրդակցություն՝ առողջապահական հիմնարկների ղեկավարների մասնակցությամբ

21.03.2019


Արարատի մարզի բուժհաստատությունների ղեկավարների մասնակցությամբ կայացած հերթական խորհրդակցությունը վարել է մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանը: Խոհրդակցությանը հրավիրված է եղել  «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Ալթունյանը, ով շնորհակալություն է հայտնել հրավերի համար և համոզում, որ այսօրինակ հանդիպումները կրելու են շարունակական բնույթ:

Խոսելով մարդասիրական օգնության դեղերի, խնամքի միջոցների ու բժշկական այլ պարագաներ ձեռքբերման, իրենց կենտրոնի հետ համագործակցության մասին՝ Դավիթ Ալթունյանը շեշտել է, որ մարզերի առողջապահական հիմնարկներն այս առումով պասիվ են. քիչ թվով կազմակերպություններ են դիմում:
Սուսաննա Կտրակյանն այնուհետև անդրադարձել է օրակարգային հաջորդ հարցին՝ մարտի 23-ին կայանալիք համապետական շաբաթօրյակին և աշխատանքների իրականացման արդյունավետության համար կարևորել բուժհաստատություն-համայնք համագործակցությունը:
Ֆինանսական և սոցիալ-տնետսական վարչության նորանշանակ պետ Լեռնիկ Խաչատրյանը, մասնակցելով խորհրդակցությանը, մասնակիցներին է ներկայացրել հաշվապահական նոր ծրագիրը և ծրագրի անսխալ ներմուծման, օգտագործման համար իրենց վարչության օգնությունն առաջարկել:
Աշխատանքային խորհրդակցությանը քննարկվել են ոլորտին վերաբերող այլ հարցեր ևս:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20