Նորություններ
Բուրաստան համայնքը հյուրընկալել է շախմատիստներին
21.03.2019
6-16 տարեկան 40 շախմատիստներ մասնակցել են «Բուրաստանի համայնքապետի գավաթ» շախմատային մրցաշարին, որն անցկացվում էր երկրորդ անգամ՝ Բուրաստանի համայնքապետարանի և Շախմատի ֆեդերացիայի շնորհիվ։ Մասնակիցները ներկայացնում էին Արարատի մարզի երեք տարածաշրջանները և պայքարում էին լավագույն եռյակի մեջ ընդգրկվելու, ինչպես նաև երեք հատուկ մրցանակի (մինչև ութ լավագույն շախմատիստ, մինչև տասը տարեկան լավագույն շախմատիստ, լավագույն աղջիկ շախմատիստ) արժանանալու համար:
Թեժ պայքարի արդյունքում, լավագուկն եռյակի մեջ են ընդգրկվել Գոռ Աթոյանը, Արտյոմ Շադյանը, Անդրանիկ Աբելյանը: Մրցանակակիրներն արժանացել են դրամական պարգևների, հուշանվերների, պատվոգրերի ու գրքերի: