Նորություններ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչներն այցելելել են Արարատի մարզ
21.03.2019
Արարատի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանն այսօր ընդունել է ԱՀԿ փորձագիտական առաքելության ներկայացուցիչներին, ովքեր Հայաստանում են Առողջապահության նախարարության և առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի համագործակցության շրջանակներում: Հանդիպմանը ներկա է եղել նաև Արարատի բժշկական կենտրոնի տնօրեն Արայիկ Սարդարյանը: Այցի նպատակը առողջապահության ոլորտում մարդկային ներուժի պլանավորումն ու զարգացման համակարգի գնահատումն է, այս ուղղությամբ արդյունավետ քաղաքականության մշակմանն ուղղված տեխնիկական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը: Մարդկային ներուժի ռեգիստրի ստեղծման հնարավորությունները քննարկելու հետ մեկտեղ ԱՀԿ ներկայացուցիչները նախատեսում են իրականացնել մարզային այցեր՝ գնահատելու կադրերի համալրման խնդիրը: