Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչներն այցելելել են Արարատի մարզ

21.03.2019

Արարատի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանն այսօր ընդունել է ԱՀԿ փորձագիտական առաքելության ներկայացուցիչներին, ովքեր Հայաստանում են Առողջապահության նախարարության և առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի համագործակցության շրջանակներում: Հանդիպմանը ներկա է եղել նաև Արարատի բժշկական կենտրոնի տնօրեն Արայիկ Սարդարյանը: Այցի նպատակը առողջապահության ոլորտում մարդկային ներուժի պլանավորումն ու զարգացման համակարգի գնահատումն է, այս ուղղությամբ արդյունավետ քաղաքականության մշակմանն ուղղված տեխնիկական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը:   Մարդկային ներուժի ռեգիստրի ստեղծման հնարավորությունները քննարկելու հետ մեկտեղ ԱՀԿ ներկայացուցիչները նախատեսում են իրականացնել մարզային այցեր՝ գնահատելու կադրերի համալրման խնդիրը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45