Նորություններ
Արարատի մարզպետարանի աշխատակազմը ևս կմասնակցի մարտի 23-ին կայանալիք շաբաթօրյակին
21.03.2019
Համապետական շաբաթօրյակին Արարատի մարզպետարանի աշխատակազմի արդյունավետ մասնակցությունն ապահովելու նպատակով այսօր կայացել է խորհրդակցություն՝ Արարատի մարզպետի տեղակալ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ։ Արթուր Մկրտչյանը տեղեկացրել է, որ մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներից ձևավորված խմբերը լինելու են քաղաքային ու գյուղական համայնքներում, տեղում հետևելու են շաբաթօրյակի շրջանակներում իրականացվող աշխատանքներին։ Ի դեպ սանիտարական մաքրման, աղբահեռացման, ծառատունկի և այլ աշխատանքների վերաբերյալհամապարփակ տեղեկությունն արդեն իսկ տեղադրվել է մարզպետարանի պաշտոնական կայքում՝ ըստ համայնքների, վայրերի ու իրականացվելիք աշխատանքների բնույթի։