Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հերքում

22.03.2019

 «1in.am» լրատվական կայքում  21.03.2019թ․-ին «Կարող է նույնիսկ երեք պարգևատրում լինի այս տարի. Արարատի մարզպետը պատրաստվում է կրկին պարգևատրել իրեն» վերտառությամբ հարցազրույց է հրապարակվել, որտեղ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի որոշ խոսքեր խեղաթյուրված են։

Մեջբերում ենք հարցազրույցից մի հատված «Ես փետրվար ամսին անցած տարի իմ ստացած պարգևատրման 105 տոկոսի չափով հատկացումներ եմ արել։ Անձամբ այցելել եմ բազմազավակ ընտանիքների։ Չեմ ուզում ուղղակի շահարկել այդ ընտանիքների անունները։ Մենք անգամ այս մասին հրապարակում էլ չենք ունեցել։ Բայց ես իմ աշխատավարձի պարգևատրման 105 տոկոսի չափով, նույնիսկ ավելի, քան ես ստացել եմ, օգտագործել եմ բարեգործական նպատակով։ Բայց դա չի նշանակում, որ իմ ստացած պարգևատրումն արդարացված չէր։ Ես իմ հաջորդ պարգևատրումը ևս պետք է ուղղեմ բարեգործության։ Ես նման որոշում եմ կայացրել»։

Լրագրողը որոշել է ավելի քան խմբագրել մարզպետի խոսքերը և իր կողմից հայտարարություն անել, թե պատրաստվում է իր մյուս բոլոր պարգևատրումները նույնպես ուղղել բարեգործության։

Իրականում ասել է «Ես իմ աշխատավարձի պարգևատրման 105 տոկոսի չափով՝ նույնիսկ ավելի, բարեգործական նպատակով եմ օգտագործել, բայց դա չի նշանակում, որ իմ ստացած պարգևատրումն արդարացված չէր, և ես իմ հաջորդ պարգևատրումը նույնպես պետք է ուղղեմ բարեգործության»։ 

Այսինքն՝ հայտնել է, որ չի նշանակում, թե պարգևատրումն արդարացված չէր և չի նշանակում, թե հաջորդ պարգևատրումները նույնպես պետք է ուղղի բարեգործության։

 Սույն հրապարակման լրագրողն իր նյութում նաև ավելացրել է մի այսպիսի հարց՝

«-Ինչի՞ համար, պարոն Սարգսյան։

-Կտեսնեք»։

Տեղեկացնում ենք, որ լրագրողի կողմից այդպիսի հարց չի հնչել մարզպետ Սարգսյանին, հետևաբար՝ մարզպետն այդպիսի պատասխան չի տվել, ինչը փաստում է նաև մեզ մոտ եղած ձայնագրությունը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:46:18