Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատում շաբաթօրյակին մասնացել է ավելի քան 13 հազար քաղաքացի, փակվել է 5 աղբանոց

23.03.2019

Արարատի մարզի բոլոր համայնքներում այսօր ողջ օրն իրականացվել է համապետական շաբաթօրյակ։ Ավելի քան 13 հազար քաղաքացի այսօր դուրս է եկել փողոց՝ մաքրելով մարզի և համայնքի ճանապարհները, դպրոցների և մանկապարտեզների, հուշակոթողների, մշակութային տների հարակից տարածքները։
Համապետական մաքրության օրը մասնակից է եղել նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ տիկնոջ հետ։ Մարզպետ Սարգսյանը նաև շրջել է մարզի մի շարք քաղաքներում և համայնքներում՝ ծանոթանալով անցկացվող աշխատանքներին:
Վերջինս գյուղական և քաղաքային համայնքների ղեկավարներին հորդորել է մաքրման աշխատանքներն այսքանով չսահմանափակել, նմանօրինակ աշխատանքներ իրականացնեն մշտապես:
«Այս օրը պետք է միայն մաքրման մեկնարկն ազդարարի, պետք է մեր գիտակցության մեջ մտցնենք՝ աղբի տեղը միայն ու միայն աղբամանում է: Յուրաքանչյուրս նաև այս հարցում կատարենք մեր քայլը, մաքրենք մեր երկիրը, մարզը, գյուղը աղբից»,- իր խոսքում ասել է Արարատի մարզպետը:
Մարզպետը նաև ծառեր է տնկել մարզպետարանի շենքի բակում։
Նշենք, որ շաբաթօրյակին մասնակցել է 210 միավոր տեխնիկա։ Այսօրվա կատարված աշխատանքների արդյունքում  փակվել են 5 աղբանոցներ՝ Արևշատում, Քաղցրաշենում, Եղեգնավանում, Նարեկում և Վերին Արտաշատում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23