Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզում մեկնարկել է համապետական շաբաթօրյակը

23.03.2019

Այսօր առավոտյան ժամը 9:00-ից Արարատի մարզում տրվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից նախաձեռնված համապետական մաքրության օրվա շրջանակներում իրականացվող համապետական առաջին շաբաթօրյակի մեկնարկը:
Շաբաթօրյակի աշխատանքներին ակտիվորեն մասնակցում են Արարատի մարզի բոլոր գյուղական և քաղաքային համայնքները, ներգրավված են մարզային, համայնքային կազմակերպությունները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցները, կրթական, առողջապահական հաստատությունները և մասնավոր ընկերությունները:
Մարզպետ Գարիկ Սարգսյանը տիկնոջ հետ շաբաթօրյակի մեկնարկը տվել է Այնթապ համայնքից։ Վերջիններս շրջելու են մարզի մի շարք համայնքներում։ Մարզպետարանի աշխատակիցները ևս մեկնել են մարզի համայնքներ՝ տեղում մասնակցելու և հետևելու համապետական շաբաթօրյակի աշխատանքների ընթացքին:
Աշխատանքներն արդյունավետ իրականացնելու համար մարզի ողջ տարածքում գործի է դրվել 210 միավոր տեխնիկա:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:30:27