Նորություններ
Հայտնի են սպորտլանդիայի մարզային փուլ անցած թիմերը
25.03.2019

1-3-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող սպորտլանդիայի մարզային փուլի ընթացքում օրեր անց հանդիպելու են տարածքային փուլում լավագույն արդյունքներ ցուցաբերած Վանաշենի, Մարմարաշենի, Լանջազատի, Մրգավանի, Արարատիթիվ 4, թիվ 2, Մասիսի թիվ 2 և թիվ 4, Արտաշատի թիվ 2 դպրոցների թիմերը, որոնցից ուժեղագույնն էլ իրավունք է ստանալու մասնակցելու վճռորոշ՝ հանրապետական փուլին:
Ի դեպ, անցյալ տարի Վանաշենի միջնակարգ դպրոցի թիմը սպորտլանդիայի հանրապետական փուլից հետո Արարատի մարզ էր բերել ցանկալի ոսկե մեդալը: