Նորություններ
Արարատի մարզպետն այցելել է հակակարկտային կայանքներ
25.03.2019
Գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին ընդառաջ՝ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն աշխատանքային շրջայց է կատարել Դալար, Շահումյան, Բերքանուշ համայնքների հակակարկտային կայանքներում: ՀՀ ԱԻՆ Արարատի մարզային հակակարկտային կայանի պետ Նարեկ Գալստյանի ուղեկցությամբ մարզի ղեկավարը ծանոթացել է կայանքներում ընթացող ապակոնսերվացման աշխատանքներին, ինչպես նաև Արտակարգ իրավիճակների նախարարության և համայնքների ղեկավարների միջև կնքված շահագործման պայմանագրերի կատարման ընթացքին, որոնք ենթադրում են կայանների պատշաճ լիցքավորում ու պահպանություն:
Արարատի մարզի վարչական տարածքում տեղակայված 99 հակակարկտային կայանքներից 66-ը պետական սեփականության են, 33-ը՝ համայնքային: