Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի պետական քոլեջում բացվել է գինու լաբորատորիա

27.03.2019

Արարատի պետական քոլեջի ուսանողներին հնարավորություն է ընձեռնվել գինու վերամշակմամբ զբաղվել։ Եվրամիության աջակցության շնորհիվ՝ քոլեջում բացվել է նորագույն սարքավորումներով գինու լաբորատորիա, որտեղ երիտասարդները կսովորեն գինու արտադրության տեխնոլոգիան:                                                             
    Գինու լաբորատորիայի բացման արարողությանը ներկա էին Արարատի մարզպետարանի աշխատակիցները՝ փոխմարզպետ Արտավազդ Նազարեթյանի գլխավորությամբ։ Միջոցառմանը ներկա ծրագրի իրականացնողները նշում են, որ իրենց նպատակն այն է, որ ուսանողներն այն կարողությունները, գիտելիքները, որոնք ձեռք են բերում սովորելու տարիներին, նպաստեն աշխատանք գտնելուն։ 

     Ուսանողներն արդեն կարողանում են ինքնուրույն գինին վերամշակել և արտադրել, ունեն նաև կատարած առաջին աշխատանքը և վստահեցնում են՝ այսքանով չեն սահմանափակվելու։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:22:07