Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայտնի են «Մարզպետի մրցանակի համար» ֆուտբոլային առաջնության մասնակից թիմերի անունները

27.03.2019


Այսօր Արարատի մարզպետարանում կայացել է վիճակահանություն՝ «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտների միջև 2019թ. ֆուտբոլի առաջնություն մարզպետի մրցանակի համար» մարզական միջոցառման մասնակից թիմերի միջև:
Առողջ ապրելակերպի ու դպրոցահասակ երեխաների առողջության ամրապնդման, ֆիզիկական կուլտուրայի, սպորտի դերի բարձրացման և ֆուտբոլի մասսայականացման նպատակով անցկացվող մրցումներին մասնակցելու է նախապես հայտարարագրված և 11 անդամներից բաղկացած 55 թիմ:
Վիճակահանության արդյունքներով՝ առաջին խմբում ընգրկվել են Դալարի, Ազատավանի, Այգեստանի, Հովտաշենի, Շահումյանի, Արտաշատի թիվ 4 և թիվ 5, Մասիսի, Բաղրամյանի, Հնաբերդի, Բարձրաշենի, Վ. Դվինի, Մրգավետի, Մխչյանի, Քաղցրաշենի, Դիմիտրովի, Արտաշատի ավագ, Նշավանի և Վերին Արտաշատի դպրոցների, երկրորդում՝ Խաչփարի, Նորամարգի, Նոր Կյուրինի, Արևաբույրի,Մարմարաշենի, Մասիսի թիվ 6, թիվ 1, թիվ 2, թիվ 3, Հովտաշատի, Ղուկասավանի, Այնթապի թիվ 1 և թիվ 2, Նոր Խարբերդի թիվ 1 դպրոցների, երրորդ խմբի մեջ՝ Լուսառատի, Փոքր Վեդու, Ուրցաձորի, Սիսավանի, Ոսկետափի, Արմաշի, Նոյակերտի, Եղեգնավանի, Շաղափի, Սուրենավանի, Գոռավանի, Տափերականի, Նոր Կյանքի, Արալեզի, Այգավանի, Արարատի թիվ 2 դպրոցների թիմերը:
Գավաթի համար պայքարը կմեկնարկի ապրիլի 10-ին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23