Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այսօր Թատրոնի միջազգայն օրն է

27.03.2019

Մարտի 27-ին ամբողջ աշխարհում նշվող Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը շնորհավորել է Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի մի քանի դերասանների։
Շեշտելով, որ հայ թատերական արվեստը սկիզբ է առել դեռևս մայրաքաղաք Արտաշատից և խոր արմատներ ունի՝ Գարիկ Սարգսյանը հույս է հայտնել, որ թատերական դարավոր ավանդույթները կպահպանվեն, զարթոնք կապրեն և կներկայանան նոր շնչով։
Թատերական արվեստի ներկայացուցիչները մարզպետի կողմից արժանացել են պատվոգրերի և շնորհակալություն հայտնել մշտապես և ամեն հարցում ցուցաբերվող աջակցության համար, ապա ներկայացրել՝ 2018թ. թատրոնն ունեցել է 5 նոր ներկայացում, տեղադրվել է աբոնեմենտային համակարգ, անապահով ընտանիքներին մարզի միակ ու գլխավոր թատրոնի կողմից մշտապես տրամադրվում են ներկայացման անվճար տոմսեր։
Ի դեպ, Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ անցկացվող «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության այս տարի երկարամյա ծառայության համար պարգևատրվելու է խարազյանցի վաստակաշատ դերասան Վոլոդյա Հովաննիսյանը և Լավագույն երիտասարդ դերասան անվանակարգում ներկայացված է ևս խարազյանցի Եվա Զաքարյանը։ Հանդիպման ընթացքում Գարիկ Սարգսյանն ու դերասանները խոսել են նաև թատերական բնագավառի խնդիրներից, քննարկել քաղաքացիների մեջ թատերական արվեստի նկատմամբ հետաքրքրությունն արթնացնելու ուղիները։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:46:18