Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատում կայացել է Վազգեն Սարգսյանի հիշատակին նվիրված միջոցառում

27.03.2019

2019թ. մարտի 5֊ից հանրապետության տարբեր մարզերում անցկացվում են Սպարապետ Վազգեն Սարգսյանի 60-ամյա հոբելյանին ու հիշատակին նվիրված միջոցառումներ։ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր ներկա է եղել Արարատ գյուղական համայնքի թիվ 1 դպրոցում կազմակերպված ցերեկույթին։ Հայրենասիրական ոգով միջոցառման ընթացքում դպրոցի աշակերտները ներկայացրել են Վազգեն Սարգսյան մարդուն, գրողին, հասարակական-քաղաքական գործչին, Սպարապետի անցած հերոսական ուղին, որը պիտի պատվով ու մեծագույն նվիրումով շարունակվի։
«Խոնարհվում եմ Գրետա մայրիկի ու բոլոր հերոսածին մայրերի առաջ, իսկապես մեծագույն պատիվ է հայ լինելն ու Վազգենին մեր մեջ կրելը, հենց այս գիտակցումով բոլորս ենք պարտավոր շարունակել Վազգենի ու մյուս հերոս տղաների գործը՝ ի նպաստ հայրենիքի ու հզոր պետության կայացման»,֊ ասել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ու ավելացրել, որ Սպարապետն իր հերոսն է, և նրա գործը մեծ ազդեցություն է թողել իր կյանքի հետագծի ու գաղափարների ձևավորման վրա։
Այնուհետև մարզի ղեկավարը շրջել է դպրոցի տարածքում, ուր մարտի 23-ին կայացած համապետական շաբաթօրյակի շրջանակներում տնկվել են պտղատու ծառեր, եղել դպրոցի հին մասնաշենքում, որն, ամենայն հավանականությամբ, կրկին կշահագործվի սեպտեմբերին՝ համայնքապետարանի ու դպրոցի համատեղ ջանքերով։

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45