Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ֆրանսերենի օլիմպիադայի լավագույնները՝ Արարատի մարզպետին հյուր

28.03.2019

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ֆրանսերենի մարզային օլիմպիադայում լավագույն արդյունքներ գրանցած 5 մասնակցի՝ Արարատի մարզի երեք տարածաշրջաններից:


Շնորհավորելով աշակերտներին հաջողությունների համար՝ Գարիկ Սարգսյանը նրանց մաղթել է նորանոր հաղթանակներ ու ձեռքբերումներ, կարևորել շատ լեզուներ իմանալը, հորդորել նույն ոգևորությամբ ու ջանասիրությամբ շարունակել ուսանելը՝ խոսքն ավարտելով հետևյալ մտքով. «Հաստատապես շարունակեք այն ուղին, որն ընտրել եք, որը սիրում եք ու որին հավատում եք»: Օլիմպիադայի մարզային փուլի առաջատարները պարգևատրվել են Մասիս Զարգացման Հիմնադրամի կողմից պատրաստված պատվոգրերով և պարգևներով:

Հանդիպմանը ներկա Մասիս զարգացման հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Առաքելյանը ողջունել է մարզային իշխանությունների կողմից կրթության բնագավառում ձեռքբերումներ ունեցող աշակերտներին մշտապես ուշադրության կենտրոնում պահելու երևութը և ավելացրել, որ իրենց հիմնադրամը հաստատապես աջակցելու է խելացիներին իրենց գիտելիքներն ընդլայնելու և անգամ արտերկրում ուսումը շարունակելու գործում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45