Նորություններ
Արարատի մարզում իրականացվում է սքրինինգային հետազոտությունների երկրորդ փուլը
28.03.2019
ՀՀ-ում 2018-2020թթ.. իրականացվում է ՈՎՀ (ոչ վարակիչ հիվանդություններ) սքրինինգային հետազոտությունների 2-րդ փուլը:
Ծրագրի շրջանակներում իրականացվող սքրինինգային հետազոտությունների՝ հիպերտոնիայի, շաքարային դիաբետի, ինչպես նաև արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման հետազոտությունների խթանման նպատակով Արարատի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը կազմակերպել էր հանդիպում՝ մարզի բժշկական հաստատությունների ղեկավարների և Առողջապահության ԾԻԳ ՊՀ-ի մասնագետների մասնակցությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են սքրինինգային ծրագրերիկ ընթացքն ու առկա խնդիրները, ինչպես նաև հաշվետվություն է ներկայացվել 2018թ. և 2019թ. հունվար-փետրվար ամիսներին ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների վերաբերյալ: