Նորություններ
Վեդի քաղաքում կայացել են կինոարտադրության տեսական և պրակտիկ դասընթացներ
29.03.2019
ՀՀ մարզերում մեկնարկել են ժամանակակից կինոարտադրության տեսական և պրակտիկ վարպետության դասեր՝ տարածաշրջանում առաջին անգամ իրականացվող ամերիկյան «REALBOARDS» կինոարտադրության ծրագրի շրջանակներում, ՀՀ մշակույթի նախարարության, «Հայկական կինոյի ինդուստրիալ զարգացում» մշակութային հիմնադրամի և «Նոր տեխնոլոգիաներ կրթական ֆոնդ»-ի հետ համատեղ: Հանրապետության 10 մարզերում իրականացվող ծրագրի հերթական դասընթացներից մեկը կայացել է Արարատի մարզի Վեդի քաղաքում: Նպատակ ունենալով «REALBOARDS STUDIO » համակարգչային ծրագրի միջոցով ՀՀ մարզերի պատանիներին ու աղջիկներին սովորեցնել կինոարտադրության հիմնական մասնագիտությունները՝ դասընթացները հնարավորություն են տալիս ձեռք բերել տեսական և պրակտիկ գիտելիքներ, ինչպես նաև բացահայտել մարզերում ապրող տաղանդավոր պատանիների և աղջիկների հակումները արվեստի և ստեղծարարության հանդեպ, զարգացնել նրանց ստեղծագործական ունակությունները, օժանդակել մասնագիտական կողմնորոշման հարցում, ծանոթացնել համակարգչային և այլ տեխնիկական ծրագրերի հետ: