Նորություններ
Սպորտլանդիա՝ նվիրված Սպորտի միջազգային օրվան
01.04.2019
Մասիս քաղաքի Ա. Նազարյանի անվան մարզադպրոցում կազմակերպված սպորտլանդիան նվիրված էր ապիլի 6-ին՝ ՄԱԿ-ի կողմից նշվող Սպորտի միջազգային օրվան:
Մարզադպրոցի սաների միջև անցկացված մրցումների արդյունքում լավագույնը ճանաչված մարզիկներն ընդգրկվել են երկու տարիքային խմբերում.առաջին տարիքային խմբի առաջին հորիզոնականը զբաղեցրել են սամբիստներից, երկրորդը՝ ըմբշամարտիկներից, երրորդը՝ շախմատիստներից բաղկացած թիմերը: Երկրորդ տարիքային խմբի առաջատարը ըմբշամարտիկներն էին:
109 սան ունեցող մարզադպրոցում գործում է 11 խումբ, պարապում են դասական ըմբշամարտ, հեծանվասպորտ, սամբո, շախմատ, ֆուտբոլ և բասկետբոլ: