Նորություններ
Արտաշատի ԲԿ-ն համալրվել է գերժամանակակից նոր համակարգչային տոմոգրաֆով
01.04.2019

Արտաշատի բժշկական կենտրոնը համալրվել է նոր, գերժամանակակից Siemens ընկերության 2018 թվականի արտադրության համակարգչային տոմոգրաֆով /КТ/, այս մասին տեղեկացնում են կենտրոնից:
Երկար սպասված այս իրադարձությունը հնարավոր է եղել իրականացնել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի նախաձեռնությամբ, Շվեցարիայի հայ համայնքի ներկայացուցիչ Ավետիք Պողոսյանի և Արտաշատի ԲԿ-ի ղեկավար Հայկ Համբարձումյանի անմիջական ջանքերով:
Սարքավորումը, որը միակն է մարզում, հնարավորություն է տալիս իրականացնել բոլոր օրգան համակարգերի խորացված հետազոտությունները՝ տալով բարձրագույն ճշգրտությամբ հստակ տեղեկատվություն:
Կաբինետի պաշտոնական բացումը՝ շուտով: