Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արտաշատի ԲԿ-ն համալրվել է գերժամանակակից նոր համակարգչային տոմոգրաֆով

01.04.2019

Արտաշատի բժշկական կենտրոնը համալրվել է նոր, գերժամանակակից Siemens ընկերության 2018 թվականի արտադրության համակարգչային տոմոգրաֆով /КТ/, այս մասին տեղեկացնում են կենտրոնից:

Երկար սպասված այս իրադարձությունը հնարավոր է եղել իրականացնել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի նախաձեռնությամբ, Շվեցարիայի հայ համայնքի ներկայացուցիչ Ավետիք Պողոսյանի և Արտաշատի ԲԿ-ի ղեկավար Հայկ Համբարձումյանի անմիջական ջանքերով: 

Սարքավորումը, որը միակն է մարզում, հնարավորություն է տալիս իրականացնել բոլոր օրգան համակարգերի խորացված հետազոտությունները՝ տալով բարձրագույն ճշգրտությամբ հստակ տեղեկատվություն: 

Կաբինետի պաշտոնական բացումը՝ շուտով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45