Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Դարբնիկի միջնակարգ դպրոցն անվանակոչվեց Ժորա Եսայանի անունով

02.04.2019

 Այսօր Ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցն է։ Երեք տարի առաջ տեղի ունեցած ռազմական քառօրյա գործողություններում հերոսաբար զոհված զինծառայողներից էր նաև դարբնիկցի Ժորա Եսայանն, ում անունով անվանակոչվեց Դարբնիկի միջնակարգ դպրոցն ու դպրոցի Ռազմագիտության կաբինետը։

Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն», «Զինվոր հայրենյաց», «Առաջին գունդ» մեդալներով հետմահու պարգևատրված հերոսի անունով դպրոցի անվանակոչմանը ներկա է եղել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։ Ժորայի մայրը, հարազատները, ընկերները ու ուսուցիչները հիացմունքով ու հպարտությամբ են խոսել նրա մասին և շեշտել, որ պատմության հերոսների օրինակով են դաստիարակվել Ժորան ու մերօրյա զոհված տղաները։

Ելույթ ունենալով անվանակոչության արարողությանը՝ մարզի ղեկավարն ասել է, որ կրելով հերոսի անունը՝ դպրոցը վերածնվում է, և յուրաքանչյուր դպրոց մուտք գործող պետք է արժանի լինի հերոսներին ու նրանց թափված ամեն մի կաթիլ արյանը։

«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել, դուք ապրում եք այնքան, որքան կանք մենք ու որքան կհիշենք ձեր կատարած սխրանքը»,- ավարտել է իր խոսքը Գարիկ Սարգսյանը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31