Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՈԿՖ բանավանում դրենաժների կառուցման շինարարական աշխատանքները մեկնարկել են

03.04.2019

Դեռևս ամիսներ առաջ Արարատ քաղաքի ՈԿՖ բանավան (Զոդ Բանավան) թաղամասում շրջայցի ժամանակ մարզպետ Գարիկ Սարգսյանը տեղացիներին խոստացել էր լուծում տալ տարիներ շարունակ բնակիչների համար խնդիր դարձած դրենաժային համակարգի կառուցման հարցին:

Այսօր արդեն տեղեկացնում ենք, որ խոստացված ժամկետում՝ մարտի սկզբին, մեկնարկել և լայն թափով ընթանում են դրենաժների կառուցման աշխատանքները: Մասնագետներն արդեն իսկ կատարել են ջրահեռացում, այս պահին ընթացքի մեջ են պոմպակայանի կառուցման աշխատանքները:

Նշենք, որ դրենաժներ կառուցելու աշխատանքները սկսվել էին դեռևս 2017 թվականին, սակայն կիսատ էին մնացել: Աշխատանքների ոչ պատշաճ կատարման պատճառով կառավարությունը հետգանձում է արել հատկացված 99․964․2 դրամը։

Մարզպետ Գարիկ Սարգսյանի ջանքերով կառավարությունը կրկին հատկացրել է գումարը՝ դրենաժի շինարարական աշխատանքները վերսկսելու համար։ Նախատեսվում է այս աշխատանքներն ավարտին հասցնել տարեվերջին։

Բանավանը գտնվում է Արարատ քաղաքի հարավ-արևելյան մասում, տեղակայված 827-838մ բացարձակ նիշերի սահմաններում և զբաղեցնում է մոտ 14 հա հողատարածք։ Բանավանի շենքերի և շինությունների հիմքերը գտնվում են ջրասուզված վիճակում, ինչը ժամանակի ընթացքում կարող է բերել անցանկալի հետևանքների։ Ջրակալման հիմնական պատճառը ստորգետնյա ջրերի մակարդակի բարձր տեղադիրքը։ Բանավանի շինությունների հիմքերը ստորերկրյա ջրերով ջրակալումը վերացնելու և շինարարական նորմերով սահմանված խորությունների վրա պահելու համար անհրաժեշտ էր մշակել ջրիջեցման և ջրահեռացման համապատասխան միջոցառումներ։ Նման դեպքերում ստորերկրյա ջրերի վնասակար ազդեցությունը կանխելու կամ բացառելու համար կիրառվում են տարբեր միջոցառումներ, որոնցից առավել արդյունավետ է համարվում դրենաժային համակարգի կառուցումը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 14:58:32