Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նորամարգի մանկապարտեզում իրականացվել են վերանորոգման աշխատանքներ

08.04.2019

Նորամարգում պատրաստվում են համայնքի մանկապարտեզի վերանորոգված հատվածների՝ պահեստի, խոհանոցի, միջանցքի վերաբացմանը: 

2019թ. փետրվարին մեկնարկած վերանորոգման աշխատանքներն իրականացվել են բարեգործական հիմունքներով՝ «IWAY»  կանանց միջազգային կազմակերպության կողմից:

 Դեռևս անցյալ դարի 70-ական թթ. կառուցված և շահագործման հանձնված մանկապարտեզում մասնակի նորոգում էր իրականացվել նաև 2007 և 2010 թվականներին, 2007 թվականին՝ Կիպրոսի հայ համայնքի, 2010 թվականին՝ համայնքային բյուջեի միջոցներով: Շինարարական ախատանքների շրջանակներում իրականացվել է պատերի ամրացում,  հարթեցում, ներկում, սալիկապատում, էլեկտրական մալուխների մոնտաժում:

Վերանորոգման աշխատանքներից բացի,  50 սան ունեցող մանկապարտեզը համալրվել է   նաև սալօջախով, սառնարանով մահճակալներով, սեղաններով ու  պահարաններով:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:51:35