Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ավարտին են մոտենում Մասիսի ընտանեկան առաջին մարզահամալիրի շինարարական աշխատանքները

09.04.2019

2017 թվականի մարտի 28-ին Մասիս քաղաքում տեղի ունեցավ ընտանեկան առաջին մարզահամալիրի կառուցման հիմնարկեքի հանդիսավոր արարողությունն ու Մասիսի Երիտասարդական կենտրոնի պաշտոնական բացման միջոցառումը:

Միջոցառումների պատվավոր հյուրերն էին Adibekyan Family Foundation for Advancement (AFFA) բարեգործական կազմակերպության հիմնադիր Գագիկ Ադիբեկյանը, Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Ամառային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը, ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Արամ Մարգարյանը և այլք:

Տեղեկացնում ենք, որ ավարտին է մոտենում Մասիսի ընտանեկան մարզահամալիրի և Ֆրանկոֆոնիայի բուլվարի շինարարական աշխատանքների հիմնական փուլը։ Ընտանեկան մարզահամալիրը ներառում է մինի-ֆուտբոլի և բասկետբոլի բացօթյա երկու մարզահրապարակներ, մանկական խաղահրապարակ, բակային պարապունքների համար նախատեսված մարզական սարքավորումներով հագեցած գոտի։

Ընտանեկան մարզահամալիրը ներառում է նաև սրճարան, որը տարբերվելու է տարածաշրջանում իր յուրահատուկ ոճով ու չկրկնվող ճաշացանկով: Նախագծերն իրականացվում են Adibekyan Family Foundation for Advancement (AFFA) բարեգործական կազմակերպության կողմից, ինչի համար Մասիսի զարգացման հիմնադրամը իր խորին շնորհակալությունն է հայտնում AFFA բարեգործական կազմակերպության հիմնադիր Գագիկ Ադիբեկյանին:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 15:11:36