Նորություններ
Մասիսի թիվ 3 հիմնական դպրոցի թիմը կմասնակցի դպրոցականների շախմատի օլիմպիադայի հանրապետական փուլին
10.04.2019
Ապրիլի 5-ին Արտաշատի թիվ 4 հիմնական դպրոցում կայացել է դպրոցականների շախմատի օլիմպիադայի մարզային փուլը, որի բացարձակ հաղթող է ճանաչվել Մասիսի թիվ 3 հիմնական դպրոցի թիմը:
Հաղթողից բացի, ամենամյա օլիմպիադայի մարզային փուլին մասնակցել են նաև տարածաշրջանային փուլում հաղթանակ տարած Փոքր Վեդու միջնակարգ և Արտաշատի թիվ 3 հիմնական դպրոցների թիմերը: Ըստ օլիմպիադայի համակարգող, Արարատի մարզպետարանի կրթության բաժնի ներկայացուցիչ Ալբերտ Պետրոսյանի ՝ մինչև 14 տարեկանների միջև անցկացվող օլիմպիադային մասնակցող թիմերը բաղկացած են 4-ական մասնակցից՝ 3 տղա և 1 աղջիկ: Մասնակից թիմերը, ինչպես նախորդ անգամ, պարգևատրվել են օլիմպիադայի հովանավոր կազմակերպության՝ Հայ բարեգործական ընդհանուր միութան կողմից:
Ի դեպ, տարիներ առաջ, երբ թիմերի կազմում, ըստ կանոնակարգի, կարող էին ընդգրկվել 1-12-րդ դասարանների աշակերտներ, Արարատի մարզը ներկայացնող Արտաշատի ավագ դպրոցի թիմը դարձել էր հանրապետական փուլի հաղթող: