Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տրվել է «Մարզպետի մրցանակի համար» մարզական միջոցառման մեկնարկը

10.04.2019

 Արարատի մարզի երեք տարածաշրջաններում միաժամանակ այսօր  մեկնարկել է «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտների միջև 2019թ. ֆուտբոլի առաջնություն մարզպետի մրցանակի համար» մարզական միջոցառման տարածաշրջանային փուլը՝ Մասիս, Վեդի քաղաքներում և Շահումյան գյուղական համայնքում:

Մրցումներին մասնակցում է  7-12-րդ դասարանների աշակերտներից բաղկացած 56 թիմ: Մրցումների կանոնակարգի համաձայն՝  մարզային փուլին յուրաքանչյուր տարածաշրջանից  կարող է  մասնակցել  2-ական թիմ, այսինքն՝ տարածաշրջանային փուլում առաջին երկու հորիզոնականները զբաղեցրած թիմերը:

Տարածաշրջանային փուլն ընթանալու է մինչև մայիսի 10-ը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31