Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման» ծրագիր

10.04.2019

 «Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման» ծրագրիիրականացման նպատակը գյուղատնտեսական հողատարածքներում ոռոգման արդյունավետ եղանակների ներդրման խթանումն է, որի շրջանակում կաթիլային ոռոգման և անձրևացման համակարգերի ներդրման համար պետական աջակցություն է ցուցաբերվում գյուղատնտեսական մշակաբույսերի մշակությամբ զբաղված ֆիզիկական և իրա­վաբանական անձանց՝

 

նպատակային վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդա­վորման կամ  կատարված ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով՝ ըստ տնտեսավարողի հայեցողության: 

 

Սուբսիդավորվող վարկերը  շահառուներին կտրամադրվեն 2 %, իսկ ՀՀ կառավարության2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատ­ված ցանկում ընդգրկված սահմանամերձ համայնքներում  կամ գերնորմատիվային ջրապահան­ջարկ ունեցող հողատարածքներում ներդրման դեպքում կամ առնվազն 3 հա հողատարածքում ներդնող գյուղատնտեսական գործունեություն ծավալող կոոպերատիվներին` 0 % տոկոսա­դրույքով,  3 տարի մարման ժամկետով, մյուս տարբերակներում կփոխհատուցվեն կատարված ծախսերի  16 %-ը,  սահմանամերձ համայնքներում կամ գերնորմատիվային ջրապահան­ջարկ ունեցող հողատարածք­ներում ներդրման դեպքում, կամ առնվազն 3 հա հողատարածքում ներդնող կոոպերատիվների դեպքում` 18 %-ը: Առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

 

 Կաթիլային ոռոգման և անձրևացման համակարգերի ներդրման առավելությունները

 

Սուբսիդավորվող վարկ ստանալու համար շահառուները պետք է դիմեն ծրագրին միացած ֆինանսական կառույցներին, իսկ ծախսերի փոխհատուցման տարբերակից օգտվելու համար՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն (դիմումի ձև

 

 Ծրագրին միացած ֆինանսական կառույցների և մասնագիտացված կազմակերպությունների ցանկ

 

Ծրագրի շրջանակներում ծառայություններ մատուցելու համար ոռոգման արդիական համակարգեր ներդնող մասնագիտացված կառույցները, որոնք բավարարում են Ծրագրի պայմաններին և չափանիշներին, պետք է համապատասխան հայտ (ձևաչափ 1)ներկայացնեն ՀՀ գյուղատնտեսության նախարարություն։

 

Ծրագրին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ

 

 

Ծրագրի վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ ԳՆ աշխատակազմի հողերի օգտագործման և մելիորացիայի վարչություն` 011 29 74 35 հեռախոսահամարով: Բողոքների դեպքում խնդրում ենք զանգահարել նախարարության թեժ գիծ`  055 54-19-68 հեռախոսահամարով:


← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:22:07