Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետը ներկա է գտնվել ըմբշամարտի մրցաշարին

10.04.2019

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր ՀՀ ԱԺ պատագամավոր Սեդրակ Թևոնյանի, Վազգեն Սարգսյանի եղբորորդու՝ Կառլեն Սարգսյանի հետ ներկա է եղել Վազգեն Սարգսյանի անվան N զորամասի սպորտդահլիճում անցկացված Ազատ ոճի ըմբշամարտի մանկապատանեկան 2019 թվականի մրցաշարին:

Այն նվիրված էր Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին: Հուշանվերներ հանձնելով ներկա գտնվող քառօրյա պատերազմի զոհերի ծնողներին և հաջողություն մաղթելով մասնակիցներին՝ ազդարարվել է մրցաշարի մեկնարկը:

Մրցաշարին մասնակցում էին մարզիկներ ինչպես Արարատի մարզից, այնպես էլ՝ Երևանից, Կոտայքի և Արագածոտնի մարզերից: Մրցաշարի կազմակերպիչ ազատ ոճի ըմբշամարտի նախկին մարզիկ, այժմ մարզիչ Ավետիս Ալեքսանյանը պատվոգրեր է հանձնել Արարատի մարզպետին, Սեդրակ Թևոնյանին և Կառլեն Սարգսյանին:

Մրցաշարի տարբեր քաշային կարգերում հաղթողներից մի քանիսին պարգևատրել է անձամբ մարզպետ Սարգսյանը՝ մաղթելով նրանց նորանոր հաջողություններ և սպորտային նվաճումներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23